Հոկտեմբերի 17-ից Երևանում փակ փողոցներ կլինեն17 հոկտեմբերի 2019 - 17:26 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն Երևան քաղաքի հետևյալ փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքը փակ կլինի հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Մազմանյան 22 շենքի մոտից, Բաշինջաղյան 188շ. շենքի մոտից, Մարգարյան 2-րդ նրբ. - Բեկնազարյան փողոցների հատման վայրից՝ հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Մուտքը դեպի Խուդյակովի 222 փակ կլինի հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Կոմիտասի 1, հարակից հրապարակ՝ հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Կոմիտասի 1, Կասյան փողոց, հարակից հրապարակ, դեպի Հակոբ Հակոբյան փողոց իջնող հատվածը փակ կլինի հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Աղաբաբյան փողոց,Դավթաշենի կենտրոնական այգու հարակից տարածքը փակ կլինի հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Էրեբունի թանգարանի առջևի հրապարակը, Բյուզանդ-Սարյան փողոցների հատման կետը, Նանսենի անվան զբոսաայգի, Նանսենի փողոցը (երկու կողմից), Պարույր Սևակի արձանի հարակից տարածքը, Ռուբինյանց փողոցից դեպի Պարույր Սևակ փողոցի ետնամասը ևս փակ կլինեն հոկտեմբերի 17-ի 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Էրեբունի փողոցը, 26 փողոցի խաչմերուկից մինչև Էրեբունի թանգարանի առջևի տարածք, փակ կլինի հոկտեմբերի 18-ի 23:00-ից մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Բյուզանդ-Սարյան փողոցների և Թումանյան-Սարյան փողոցների հատման կետերի միջև ընկած հատվածը փակ կլինի հոկտեմբերի 19-ի10:00-ից մինչև մինչև հոկտեմբերի 20-ի 9:00-ն: Երևանի հիմնադրման «էրեբունի-Երևան 2801» տոնակատարությունը, որը նշվելու է հոկտեմբերի 19-ին, առաջին անգամ կիրականացվի ապակենտրոնացված ձևաչափով: Բոլոր վարչական շրջաններում կկայանան տարատեսակ բացօթյա համերգային ծրագրեր և միջոցառումներ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |