Երեւանում խորհրդակցություններ են կայացել Հայաստանի եւ Բուլղարիայի ԱԳՆ միջեւ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել խորհրդատվություններ Հայաստանի եւ Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Ողջունելով հյուրերին` փոխնախարար Կիրակոսյանը բարձր է գնահատել հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունները եւ կարեւորել դրանց հետագա զարգացումն ու խորացումը: Այդ համատեքստում նա ընդգծեց երկկողմ տնտեսական համագործակցության ներուժն իր ողջ ծավալով օգտագործելու կարեւորությունը:



Հանդիպման ընթացքում կողմերը շոշափել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվեց, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ գոյություն ունի իրավապայմանագրային հարուստ դաշտ, եւ կողմերը պատրաստակամություն հայտնեցին այն ընդլայնելու: Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ միջազգային կազմակերպություններում հայ-բուլղարական համագործակցության հնարավորությունները: Կարեւորվեց նաեւ հայ-բուլղարական համագործակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---