Բրեգովիչն Ամանորի գիշերը համերգ կտա Երևանում

Բրեգովիչն Ամանորի գիշերը համերգ կտա Երևանում

PanARMENIAN.Net - Հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երևանում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:

Բրեգովիչն առաջին անգամ համերգ է տվել Հայաստանում 2010-ին «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում:Ծրագիրը կոչվում էր «Ալկոհոլ»:Այն ժամանակ նա ասել էր. «Ես սկսեցի հպարտանալ ինձնով, երբ տեսա, թե որքան երկրպագուներ ունեմ Հայաստանում»:2012-ին նա համերգ է տվել Երևանում իր «Հարսանիքների և թաղումների նվագախմբի» հետ:

Գորան Բրեգովիչը հայտնի երաժիշտ է և երգահան։ Հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---