Վրաստանում հայերեն գրությամբ շիրմաքարերի ճակատագիրը կորոշի հանձնաժողովը![]() 18 հոկտեմբերի 2019 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում հանձնաժողով է ստեղծվել, որը կորոշի, թե ինչ անել Թբիլիսիում կամրջի վերակառուցման ժամանակ հայտնաբերված հայատառ գրություններով շիրմաքարերի հետ: Անցած շաբաթ Թբիլիսիում գտնվող Չոր կամրջի վերակառուցման ընթացքում, հայտնաբերվել էին գերեզմանաքարեր` դրանց վրա փորագրված հայերեն և վրացերեն գրություններով: Դրանք համարակալված էին կարմիր ներկով: Հասարակության շրջանում այդ փաստը վրդովմունք է առաջացրել, հայտնում է jnews.ge-ն: Հոկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են շինհրապարակ, որտեղ զննել են համարակալված գերեզմանաքարերը: Դիվանագետները կապ են հաստատել շինարարական ընկերության ներկայացուցիչների հետ և աշխատում են վրացական իշխանությունների հետ` գերեզմանաքարերի ապագան որոշելու համար։ Ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվում է վերը նշված հարցով: Հանձնաժողովում ընդգրկված են Մշակույթի նախարարության, Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության, Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Քննարկվում են այս հարցի լուծման մի քանի տարբերակ՝ շիրմաքարերի փոխանցումը Վրաստանի հայ համայնքին, Խոջիվանքի պանթեոնում տեղակայելը կամ Վրաստանի որևէ այլ թանգարանին փոխանցումը: Խորհրդային տարիներին շիրմաքարերը Թբիլիսիում օգտագործվել են որպես շինանյութ և հաճախ դրանց մասին հայտնի է դառնում, երբ ընթանում են վերակառուցման աշխատանքներ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |