Ազնավուրի որդին տիկնոջ հետ Հայաստան է տեղափոխվել

Ազնավուրի որդին տիկնոջ հետ Հայաստան է տեղափոխվել

PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, տիկնոջ հետ բնակության է տեղափոխվել Հայաստան։ Այդ մասին հայտնել է ինքը` Նիկոլա Ազնավուրը լրագրողներին Գյումրիում կայացած «Ավրորա» միջոցառման ժամանակ, հայտնում է «Նովոստի-Արմենիան»։

Նա նաև անդրադարձել է Գյումրիի հատուկ մթնոլորտին՝ ասելով, որ այդ քաղաքն իր համար միշտ առանձնահատուկ նշանակություն է ունեցել։ «Մենք ուրախությամբ ենք գալիս Գյումրի, և արդեն ոչ առաջին անգամ։ Եվ մարդիկ, չնայած իրենց սուղ հնարավորություններին, այնպիսի սեղաններ են գցում, մեծ պատրաստակամությամբ»,– ասել է մեծ շանսոնյեի որդին։

Հայաստանում հաստատվելու մտադրության մասին Նիկոլա Ազնավուրը խոսել է դեռևս 2018-ին Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Հայաստանը բացահայտել է հոր հետ ճանապարհորդությունների ժամանակ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---