Samsung Galaxy S10-ը կարելի է արգելաբացել ցանկացած մատնահետքով18 հոկտեմբերի 2019 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Samsung կորպորացիայում խոստովանել են, որ ցանկացած մատնահետքով կարելի է արգելաբացել Galaxy S10 սմարթֆոնը: Ընկերությունը խոստացել է ծրագրային ապահովում թողարկել, որը կարող է շտկել այդ բացը: Խոցելիության մասին հայտնի դարձավ շնրոհիվ մի բրիտանուհու, որի ամուսինը կարողացել էր արգելաբացել նրա հեռախոսն իր մատնահետքով, գրում է BBC-ին: Լիզա Նիլսենը պաշտպանիչ գելային թաղանթ էր գնել հեռախոսի համար eBay-ով, սքանավորել էր իր աջ ձեռքի բթամատը և հետո հայտնաբերել, որ կարողանում է արգելաբացել հեռախոսը նաև ձախ ձեռքի բթամատով: Նա խնդրել էր ամուսնուն արգելաբացել իր հեռախոսը և ամուսինը կարողացել է դա անել երկու ձեռքով: Ամուսինները փորձել են նաև այլ հեռախոսով, նույնպես պաշտպանիչ թաղանթ փակցնելով, և արդյունքը նույնն է եղել: Մարտին Samsung-ը, ներկայացնելով Galaxy S10-ը, հեղափոխական անվանեց մատնահետքով նույնականացման տեխնոլոգիան, քանի որ օգտագործվում է 3D մատնահետքերի նույնականացման տեխնոլոգիան: Samsung կորպորացիան հայտարարել է, որ իրազեկ է խնդրին և կշտկի այն: Սմարթֆոնի աշխատանքի մասին նախորդ զեկույցներում ենթադրություններ կային, որ հեռախոսների համար նախատեսված որոշ պաշտպանիչ թաղանթներն անհամատեղելի են Samsung-ի սքանավորման ցուցիչի հետ՝ մնում է մի փոքր օդային շերտ, ինչը խանգարում է ճշգրիտ սքանավորմանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |