Բարսելոնայում ցուցարարները շրջափակել են «Սագրադա Ֆամիլիայի» մուտքը![]() 18 հոկտեմբերի 2019 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Բարսելոնայում ցուցարարները շրջափակել են քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ «Սագրադա Ֆամիլիա» մայր տաճարը: Այդ մասին ասվում է տաճարի Twitter-ում: «Քանի որ ցուցարարներն այժմ եկեղեցու առջև են և արգելափակել են մուտքը, չենք կարող երաշխավորել, որ այցելուները կկարողանան մտնել ներս»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ եկեղեցին բաց կլինի, քանի դեռ դա անվտանգ է: «Սագրադա Ֆամիլիա» տաճարի աշխատակազմը հիշեցրել է, որ գնած տոմսը կարելի է փոխանակել կայքում, հայտնում է «Վեդոմոստին»: «Սագրադա Ֆամիլիան» գտնվում է Բարսելոնայի կենտրոնում: Այն սկսել են կառուցել 1882-ին ճարտարապետ Անտոնիո Գաուդիի նախագծով:Մայր տաճարի շինարարությունը շարունակվում է մինչ օրս, սակայն հիմնական մասը կառուցված է և այն հազարավոր տեղաբնակներ ու զբոսաշրջիկներ են այցելում: Բողոքի ցույցերը Բարսելոնայում շարունակվում են արդեն մի քանի օր: Դրանց պատճառ է դարձել Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճիռը, որով Կատալոնիայի անկախացման կողմնակից քաղաքական գործիչները դատապարտվել են 9-13 տարվա ազատազրկման: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |