Մինչեւ տարեվերջ Ռուսաստանը մշակութային կենտրոն կբացի Հայաստանում

PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ Ռուսաստանը մատդիր է մշակութային կենտրոններ բացել Ադրբեջանում, Հայաստանում եւ Մոլդովայում, հաղորդել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այս տարի նախատեսում ենք նոր կենտրոններ բացել Ադրբեջանում, Հայաստանում եւ Մոլդովայում»,-ասել է Լավրովը Մոսկվայում ընթացող Հայրենակիցների համաշխարհային խորհրդաժողովում: Նրա խոսքերով, նախատեսվում է նաեւ շուրջ «մեկ տասնյակ» Ռուսաստանի մշակույթի կենտրոններ բացել, այդ թվում նաեւ հեռավոր արտասահմանում: «Չափազանց կարեւոր ենք համարում, որպեսզի հայրենակիցների հետ տարվող աշխատանքի ձեւերը զանազան լինեն»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---