Մարությանը Բրյուսելում մասնակցել է BusWorld Europe 2019 ցուցահանդեսին

Մարությանը Բրյուսելում մասնակցել է BusWorld Europe 2019 ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան» տոնակատարությունից անմիջապես հետո քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու BusWorld Europe 2019 ցուցահանդեսին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը համայնքի առաջնահերթ խնդիրն է»,-ասվում է գրառման մեջ։

2019-ի հուլիսին հայտարարվեց, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է: Դրանով առաջարկվում է մայրաքաղաքում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն թողնել 42-ը, նախատեսվում է, որ կգործեն 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

Նախատեսվում է, որ հիմնական ցանցը կշահագործվի մետրոպոլիտենի, տրոլեյբուսների և նոր հիմնական ավտոբուսային երթուղիների 18 մետրանոց միակցված ավտոբուսներով, որոնք կտեղափոխեն առավելագույնը 150 ուղևոր: Կլինեն նաև 10-12 մետրանոց մեծ ավտոբուսներ, որոնք կտեղափոխեն 90-100 ուղևոր, և սնուցող գծեր՝ 7.5-8.5 մետրանոց միջին դասի ավտոբուսներ, որոնք կտեղափոխեն 45-55 ուղևոր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---