Փաշինյան. Կրթությունը շարունակական պրոցես է և երկրի ռազմավարական տեսլականի մաս21 հոկտեմբերի 2019 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կրթությունն անհրաժեշտ է դարձնել ազգային ապրելակերպ: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ընթացող «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովի ընթացքում՝ ընդգծելով, որ կրթությունը շարունակական պրոցես է և երկրի ռազմավարական տեսլականի մաս: «Սա ասելով նկատի ունենք, որ մարդու կրթությունը պետք է շարունակվի իր ողջ կյանքում, մեզնից յուրաքանչյուրի կրթական մակարդակը ամեն հաջորդ օր մի փոքր ավելի բարձր պետք է լինի, քան նախորդ օրը»,- նշել է Փաշինյանը: Համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, նախորդ անգամ անցկացվել է Նեպալում։ 75 երկրից եկած 450 ներկայացուցիչ, ականավոր պատվիրակներ ողջ աշխարհից։ Հայաստանում են Լիխտենշտեյնի արքայադուստր Տատյանան, «Աշխարհի լավագույն ուսուսիչ» 2019թ․ տիտղոսակիր Փիթեր Թաբիչին, Համաշխարհային բանկի կրթության գլոբալ պրակտիկայի Եվրոպայի ևԿենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավարի Հարրի Փաթրինոսը։ Համաժողովին ելույթով հանդես են գալու «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի գործադիր տնօրեն և համահիմնադիր Ուենդի Քոփը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն և հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխության դափնեկիր Փիթեր Թաբիչին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |