«Նարեկացիական ընթերցումներ»՝ Մատենադարանում

«Նարեկացիական ընթերցումներ»՝ Մատենադարանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին և 24-ին Մատենադարանի գլխավոր դահլիճում տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 5-րդ միջազգային գիտաժողովը: Բացումը կկայանա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:30-ին:

Ամենամյա գիտաժողովին մասնակցելու են նարեկացիագիտության ասպարեզում առաջատար մասնագետներ:

Գիտաժողովի ավարտին կլինի գրքի շնորհանդես՝ Արուսյակ Թամրազյանի «Գրիգոր Նարեկացուն վերագրվող «Մեկնութիւն «Ո՞վ է դա»-ի երկը», ինչպես նաև ֆիլմի ցուցադրություն՝ ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս»:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---