ԵՄ-ն դատապարտել է Բաքվում անհամաչափ ուժի կիրառումը ցուցարարների հանդեպ![]() 21 հոկտեմբերի 2019 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը դատապարտել է Բաքվում չարտոնված հանրահավաքի ցրումը՝ մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին բիրտ և չհրահրված ուժ կիրառելու մեջ: Այդ մասին ասվում է ԵՄ ԱԳ ծառայության ներկայացուցչի հայտարարության մեջ: «Հանրահավաքը ցրելու և մասնակիցների ձերբակալության համար անհամաչափ և չհրահրված ուժ է կիրառվել: Այդ միջադեպերը պետք է հետաքննել, մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատել բոլոր ձերբակալված խաղաղ ցուցարարներին»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի 19-ին Բաքվում ցրել են ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի չարտոնված հանրահավաքի փորձը: 60 մարդ ձերբակալվել է: Ադրբեջանի ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը զգուշացրել էին, որ ընդդիմության հակաիրավական գործողությունները կասեցվելու են, իսկ իրավախախտները քրեական պատասխանատվության կենթարկվեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |