ԱԳ նախարարը Միացյալ Թագավորություն կմեկնի

ԱԳ նախարարը Միացյալ Թագավորություն կմեկնի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-22-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն:

Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ է անցկացնելու բրիտանացի գործընկերների հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախատեսված է հանդիպում նաև բրիտանական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
---