Երևանյան որոշ շենքերին արևային համակարգեր կտեղադրվեն![]() 21 հոկտեմբերի 2019 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Երևանում շենքերին արևային համակարգերի տեղադրման ծրագրով նախատեսվում է բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների և բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Իսկ տարածքների լուսավորությունը կապահովվի LED լուսատուներով: «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի ընթացքի մանրամասներն են քննարկվել ծրագրի համակարգող խորհրդի հերթական նիստում: Նշվել է, որ այն հնարավոր է իրականացնել միայն բնակիչների մասնակցությամբ: Երևանի քաղաքապետի տեղակալ, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Հայկ Սարգսյանը նշել է, որ, չնայած ծրագրի ժամանակացույցի որոշակի շեղումներին, աշխատանքներն ակտիվորեն ընթանում են: Նշվել է, որ արդեն իսկ ավարտվել և ամփոփման փուլում է լուսատուների ձեռքբերման մրցույթը: «Սա քաղաքի համար կարևոր ծրագիր է, որը նաև քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների մեջ է և կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այն ամբողջությամբ չի իրականացվել: Ծրագրի գործնական փուլին անցնելուց առաջ այժմ ակտիվ բացատրական աշխատանքներ են տարվում բնակիչների հետ, քանի որ համակարգերի տեղադրումը հնարավոր է միայն բնակիչների մասնակցությամբ»,-ընդգծել է Հայկ Սարգսյանը՝ մանրամասնելով, որ շինարարական աշխատանքների համար թույլտվությունները պետք է տրամադրվեն բնակիչների դիմումների հիման վրա: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, CoM-DEP աջակցող խմբի ղեկավար Յան Վանդերսը: Խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել ծրագրի իրականացման վերաբերյալ և նկատել, որ «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք»-ն իր ծավալներով և բնապահպանական նշանակությամբ կարևոր է ոչ միայն մայրաքաղաքի համար, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ծրագիրն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում՝ ԵՄ կողմից տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |