Չինաստանն առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին մեծահարուստների քանակով![]() 21 հոկտեմբերի 2019 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Չինաստանն առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ին մեծահարուստների քանակով: Այդ մասին ասվում է Global Wealth Report от Credit Suisse զեկույցում, որը հրապարակվել է շվեյցարական բանկի կայքում: Ըստ հետազոտության, 2019-ի կեսի տվյալներով աշխարհի մեծահարուստների առաջին 10 տոկոսի մեջ Չինաստանի քաղաքացի է 100 մլն մարդ: Իսկ ԱՄՆ-ում այդ կարգին է դասվում 99 մլն մարդ, գրում է ՌԲԿ-ն: «Անկախ ԱՄՆ և Չինաստանի միջև առևտրային տարաձայնություններից, վերջին 12 ամսում երկու երկրները մեծ հաջողությունների են հասել բարեկեցության բարելավման տեսակետից՝ $3,8 տրլն և $1,9 տրլն համապատասխանաբար»,-ասվում է զեկույցում: Ըստ Credit Suisse-ի, ԱՄՆ-ն առաջ է Չինաստանից միլիոնատերերի ընդհանուր քանակով՝ ԱՄՆ-ում 18,6 մլն միլիոնատեր կա, իսկ Չինաստանում՝ միայն 4,4 մլն: Ընդհանուր առմամբ, ըստ բանկի փորձագետների, 2019-ին 2018-ի համեմատ միլիոնատերերի քանակն աճել է ավելի քան 1 միլիոնով՝ 45,6-ից մինչև 46,8 մլն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |