Պոմպեո. Թրամփը պատրաստ է Թուրքիայի հետ պատերազմի22 հոկտեմբերի 2019 - 11:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «անհրաժեշտության դեպքում» պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների, սակայն գերադասելի է «խաղաղությունը»: Այդ մասին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: «Եթե ռազմական գործողություններն անհրաժեշտ լինեն, ապա պետք է հասկանաք, որ նախագահ Թրամփը լիովին պատրաստ է նման գործողությունների գնալ»,-ասել է Պոմպեոն: Նա չի մանրամասնել, թե հատկապես Թուրքիայի կոնկրետ որ գործողությունները կարող են ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների հանգեցնել, գրում է «Վեդոմոստին»: Թրամփն, իր հերթին, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում, ելնելով քրդերի շահերից, նավթի արդյունահանմամբ կարող է զբաղվել խոշոր ամերիկյան ընկերություն, թե որը հատկապես, նա չի նշել, հայտնում է NBCNews-ը: «Մենք պաշտպանության տակ ենք առել նավթը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով ամերիկյան զորակազմի նահանջը Սիրիայի հյուսիսում թուրքական գործողության գոտուց: Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնում «մի բան կմտածեն քրդերի համար», որպեսզի նրանք «փող ունենան»: Ըստ ԱՄՆ առաջնորդի, հիմա քրդերը չունեն կանխիկ միջոցներ, քանի որ «բոլորը կռվում են»: Ըստ նրա, այդ հատվածում չկան նաև նավթի մեծ պաշարներ, սակայն ռազմական գործողություններն ընթանում են «այն բանի համար, ինչ կա»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |