Հայաստանի նախագահը բանակցություններ կվարի ԵՄ եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպումից հետո Հայաստանի նախագահը Մոսկվայից կմեկնի Փարիզ: Այստեղ նախագահ Սարգսյանն առանձնազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ, ինչպես նաեւ կհանդիպի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, մեծանուն երգիչ ու հասարակական գործիչ Շարլ Ազնավուրի հետ:



Փարիզից նախագահ Սարգսյանը կմեկնի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա Բելգիայի վարչապետի, Սենատի եւ Խորհրդարանի նախագահների հետ: Հայաստանի նախագահը Բրյուսելում հանդիպումներ կունենա նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյի, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի, Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերթ Պոթթերինգի հետ:



Նախագահն աշխատանքային ճաշ կունենա արտաքին կապերի գծով Եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Եվրամիության արդարադատության, առեւտրի, տրանսպորտի հարցերով հանձնակատարների: Հայաստանի ղեկավարը կզրուցի նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---