Georgian Airways-ը Մոսկվա-Թբիլիսի չվերթի տոմսեր է վաճառում՝ Երևանում վայրէջքով22 հոկտեմբերի 2019 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Georgian Airways ավիաընկերությունը սկսել է Մոսկվա-Թբիլիսի չվերթի տոմսեր վաճառել՝ Երևանում կես ժամ տևողությամբ վայրէջքով, առանց ուղեբեռի բեռնաթափման և ուղևորների իջեցման: Ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Երևանում ուղևորները ստիպված չեն լինելու իջնել ինքնաթիռից և այլ ինքնաթիռ տեղափոխվել: «Ռուսաստան-Վրաստան հարմարավետ թռիչք ապահովելու համար ուղևորները Երևանում վայրէջքի ժամանակ կմնան ինքնաթիռում, նրանց ուղեբեռը չի բեռնաթափվի, իսկ տարանցման առավելագույն ժամկետը կկազմի 35 րոպե»,-ասել են Georgian Airways-ում, գրում է Interfax-ը: Տոմսերի արժեքը հետադարձով 193 եվրո է: Աղբյուրն ավիաոլորտից հայտնել է, որ տարանցումով չվերթներ ՌԴ և Վրաստանի միջև իրականացվում են երկու երկրների միջև ավիաթռիչքների արգելքից ի վեր: «Ոչ մի նոր բան այստեղ չկա: Վրացական ավիաընկերությունները կարող են տարանցիկ չվերնթներ իրականացնել ՌԴ-ից, դա օրենքի խախտում չէ»,-ասել է նա: 2019-ի հունիսի 21-ին ՌԴ նախագահ Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով արգելվեցին ավիաթռիչքները ՌԴ տարածքից Վրաստան՝ արգելքն ուժի մեջ է մտել հուլիսի 8-ից: Վրացական ավիաընկերություններին ևս արգելվել է ուղիղ ավիաթռիչքներ իրականացնել: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |