ԱԺ-ն մերժել է աշխատողների բժշկական ապահովագրության դեպքում եկամտահարկից 50 000 դրամ նվազեցնելու նախագիծը22 հոկտեմբերի 2019 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Վարձու աշխատողների կամավոր առողջապահական ապահովագրության դեպքում այդ գումարը նրանց եկամտահարկից 50 000 դրամի չափով նվազեցնելու նախագիծը ԱԺ-ն լիագումար նիստի օրակարգ չի ընդգրկել: Նախագիծն առաջարկում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով նշում էր, որ խոսքը բժշկական ապահովագրության կամավոր ներդրման հնարավորության մասին է: «Երկրում կան ապահովագրական ընկերություններ, որոնք այսօր արդեն իրականացնում են առողջապահության ապահովագրության ծառայություններ: Մենք հնարավորություն ունենք նախքան համընդհանուր բժշկական ապահովագրության անցնելը հնարավորություն տալ ոլորտը զարգացնելու»,-ասել է Թանդիլյանը՝ հավելելով, որ դա խթան է լինելու, որ վարձու աշխատողները ապահովագրեն իրենց առողջությունը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանի խոքով՝ նախագիծը ենթադրում է եկամտային հարկից նվազեցումներ, իսկ ապահովագրական ընկերությունները 50 000 դրամի սահմաններում առաջարկում են շատ թույլ ու ոչ հրապուրիչ ծառայություններ: «Այս գումարները, որոնք պատրաստվում ենք բյուջեից տրամադրել, իրականում դրանց իրական շահառուն կլինեն ապահովագրական ընկերությունները: Աշխատողը կլինի պահանջատեր և դա կազդի որակի վրա, երբ աշխատողը կամավոր կերպով կվճարի այդ ծառայության համար, և այդ ժամանակ կլինի նորմալ մրցակցություն ու ծառայությունների որակի բարձրացում»,-ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ եկամտահարկի հաշվին ինչ-որ հարցեր լուծելու մշակույթը սխալ է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |