Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են նախագահների առաջիկա հանդիպման հետ կապված հարցեր

PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի ու Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման հետ կապված հարցեր:



Երեք երկրների նախագահների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին Մոսկվայում Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Պետությունների նախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության գործընթացը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---