ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը![]() 23 հոկտեմբերի 2019 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը և Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն հայտնել են, որ շուտով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Քննարկվում է նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը: «Վստահ եմ, որ Թուրքիայի կառավարությունը դժգոհ է դրանից, իսկ մենք դժգոհ ենք Թուրքիայի կառավարությունից»,-ասել է էնգելը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականների նախաձեռնությունը: «Ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը լուրջ չի վերաբերվի ԱՄՆ պատժամիջոցներին, քանի դեռ Վաշինգտոնը լռում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին»,-ասել է նա: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |