Գագիկ Հարությունյանը հերքում է՝ չեն ստիպել հեռանալ ՍԴ նախագահի պաշտոնից23 հոկտեմբերի 2019 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հերքում է, թե 2018-ին իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի ՀՀԿ անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015-ի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նպատակն, ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) այն էր, որ Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե վեց տարի, այլ՝ մինչև 70 տարեկանը։ «Հասկանալու բարդություն չկա։ Ես այդ մասին ասել եմ, որ ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ Սահմանադրական դատարանի նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի (ՍԴ) նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է, և որևէ օրենքով էլ նախատեսված չէ հատուկ ընթացակարգ։ Դա իմ իրավունքն է։ Կարող էի ես ընդհանրապես հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել», - ասել է Հարությունյանը: Նա նշել է, որ վայր է դրել ՍԴ նախագահի լիազորությունները, մնացել է անդամ մինչև թոշակի ձևակերպումը։«Ես չեմ ընտրվել նախագահ, հետո դատարանի անդամ (ԲԴԽ), դրանք տարբեր իրավական ակտերով են եղել»,-ասել է նա։ Պատասխանելով այն հարցին, թե իրեն չե՞ն ստիպել, որպեսզի այդ քայլին գնա, որ Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ՝ Հարությունյանն ասել է, որ ինքն է նման որոշում կայացրել: «Դա հեքիաթներ է, հեքիաթների ժանրից է։ Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ»,-ասել է Հարությունյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |