ՀՀ-ում երեխային լյարդի առաջին փոխպատվաստումն է արվել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Առաջին անգամ Հայաստանում «Արաբկիր» ԲԿ-ում մեր բելառուս գործընկերների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Հիշեցնեմ, որ 2019-ին նաև առաջին լյարդի փոխպատվաստումն էր կատարվել մեծահասակին «Աստղիկ» ԲԿ-ում մեր ռուսաստանի գործընկերների հետ: Նման բարդ վիրահատությունների կատարումը Հայաստանում խոսում է մեր բժշկության և բժշկագիտության զարգացման մասին:Բելառուս գործընկերների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին ես պայմանավորվել էի Բելառուսի առողջապահության նախարարի հետ 2019-ի հունվար ամսին Մինսկ կատարած իմ պաշտոնական այցելության ժամանակ, որին հետևել էր լայնածավալ վերապատրաստման ծրագիր 11 հայ մասնագետների համար Մինսկում: Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին: Առողջություն եմ մաղթում նրանց»,-ասվում է նախարարի գրառման մեջ։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն, իր հերթին, հայտնել է, որ վիրահատությանը մասնակցել է ԵՊԲՀ պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը։ «Փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից այսօր արդեն իրականություն է, սա մեր բժշկության հերթական ձեռքբերումն է՝ ի շնորհիվ բժիշկ Բաբլոյանի։ Վիրահատությունն ամբողջովին իրականացվել է Արաբկիր բժշկական կենտրոնի միջոցներով», - գրել է նա։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |