Նոբելյան մրցանակակիրը միֆ է անվանել հարկերի նվազման օգուտը տնտեսության համար![]() 23 հոկտեմբերի 2019 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Հարկերի նվազեցման անհրաժեշտությունը ներդրումների և էկոնոմիկայի աճի խթանման համար «միֆ է», որը գործարարներն են հորինել: Այդ մասին հայտարարել է 2019-ի էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկաբնակ հնդիկ գիտնական Աբհիդջիտ Բաներջին: Նրա կարծիքով, հարկերի նվազումը «խթան է» միայն հարուստների համար, որոնք առանց այդ էլ «տոննաներով կանխիկ գումար» ունեն: Ավելի ճիշտ կլինի պահանջարկի խթանման համար որոշ հարկեր բարձրացնել՝ խոսքը ապահովված մարդկանց վճարների մասին է, և «բաժանել փողը» մարդկանց, որպեսզի նրանք կարողանան այն ծախսել, կարծում է Բաներջին, գրում է ՌԲԿ-ն Bloomberg-ի վրա հղումով: «Կրճատելով հարկերը՝ չեք խթանում աճը, դուք դա կանեք, փողը մարդկանց բաժանելով: Ներդրումները կարձագանքեն պահանջարկին»,-ասել է նա: Գիտնականը հավելել է, որ աճող անհավասարությունն ԱՄՆ-ի պես զարգացած երկրներում զայրացնում է մարդկանց և նպաստում միջազգային առևտրում այսօր առկա լարվածությանը: «Անհավատալի է, որ հանուն տնտեսական աճի թույլ եք տվել անհավասարությանը հասնել նման մակարդակի»,-ասել է նա: Հոկտեմբերին Բաներջին, նրա կինը՝ ֆրանսուհի Էսթեր Դյուֆլոն, և ամերիկացի Մայքլ Քրեմերը արժանացել են Շվեդիայի բանկի մրցանակին, որը ոչ պաշտոնապես համարվում է էկոնոմիկայի ոլորտի Նոբելյան մրցանակ, աղքատության դեմ պայքարի գիտականորեն ապացուցված միջոցների որոնման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |