Զանգվածային ցույցերի պատճառ դարձած՝ Հոնկոնգից Չինաստան արտահանձնելու մասին օրինագիծը հետ է կանչվել![]() 23 հոկտեմբերի 2019 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Հոնկոնգի իշխանություններն օրենսդիր ժողովից պաշտոնապես հետ են կանչել օրինախախտ կամ հետախուզության մեջ գտնվող անձանց Չինաստանին արտահանձնելու մասին նախագիծը, հայտնում է Reuters-ը։ Հոնկոնգի իշխանություննեի՝ Չինաստան արտահանձնումներն օրինականացնելու առաջարկությունը 2019-ի ամռանը հանգեցրել էր բողոքի զանգավածային ցույցերի: Բողոքի ցույցերի միլիոնավոր մասնակիցները պահանջում էին օրենքի նախագծից հրաժարվել՝ վախենալով, որ Պեկինն այս նախագծով կկարողանա ազդել ինքնավար տարածաշրջանի դատական համակարգի վրա: Սեպտեմբերի 4-ին արդեն հայտարարվել էր, որ օրենքի նախագիծը հետ է կանչվելու, սակայն այդ ժամանակ արդեն բողոքի ակցիաները շարունակող ցուցարարների պահանջները ընդլայնվել էին: Ցուցարարները պահանջում էին ընտրական համակարգի ժողովրդավարացում, Հոնկոնգի վարչակազմի ղեկավարի ուղիղ ընտրություն, բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված քաղաքացիների ազատ արձակում և հետաքննություն՝ ոստիկանության կոշտ գործողությունների առիթով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |