«Ռոստելեկոմը» կրթաթոշակներ է հանձնել մրցույթի հաղթողներին23 հոկտեմբերի 2019 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին «Ռոստելեկոմ» ընկերության կենտրոնական վաճառքի և սպասարկման սրահում տեղի է ունեցել ընկերության կողմից՝ սեպտեմբերին ընդառաջ հայտարարված ուսանողական մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Ուսանողներին մրցանակաները հանձնել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ «Ռոստելեկոմ» կրթաթոշակ» էսսեների մրցույթի մեկնարկը տրվել էր օգոստոսի 26-ին՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, և շուրջ մեկ ամիս ուսանողները կրթության և նորագույն տեխնոլոգիաների մասին իրենց գաղափարներն էին արտահայտում «Ինչպե՞ս կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով էսսեներում։ «Անկախ մասնագիտությունից յուրաքանչյուր ուսանող և աշակերտ այսօր կիրառում է տեխնոլոգիական նորույթները։ Մրցույթը նպատակ ուներ ևս մեկ անգամ հիշեցնելու՝ ինչ ներդրում կարող են իրենք ունենալ տեխնոլոգիաների հետագա զարգացման գործում. մեզ համար շատ կարևոր էր վեր հանել բոլոր այն հնարավորություններն ու կիրառությունները, որ նրանք տեսնում են իրենց առօրյայում և կցանկանային օգտագործել։ Համոզված եմ՝ նրանցից շատերի գաղափարները հետագայում կիրառություն կգտնեն նոր ստարտափ ընկերություններում, որոնց հիմնադիրները, ինչու չէ, կլինեն հենց իրենք՝ ուսանողները»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Ուսանողների ներկայացրած բոլոր աշխատանքները ուսումնասիրվել էին «Ռոստելեկոմի» աշխատակիցներից կազմված հատուկ հանձնաժողովի կողմից։
Արդյունքում ընտրված 3 լավագույն աշխատանքները պարգևատրվել են համապատասխանաբար՝ 1-ին տեղ՝ Լիլիթ Խաչիկյան (ԵՊՀ, Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, 1-ին կուրս)՝ 300,000 դրամ (10 ամիս՝ ամսական 30, 000 դրամ կրթաթոշակ) 2-րդ տեղ՝ Լիլիթ Գալստյան (Սևանի պետական բազմագործառութային քոլեջ, Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, 2-րդ կուրս)՝ 200,000 դրամ (10 ամիս՝ ամսական 20,000 դրամ կրթաթոշակ) 3-րդ տեղ՝ Ալեքսանդր Թալալյան (ՀԱՊՀ ավագ դպրոց)՝100,000 դրամ (10 ամիս՝ամսական 10.000 դրամկրթաթոշակ): Հաղթող մասնակիցների աշխատանքները տեղադրված են ընկերության կայքում: Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ բուհերի (բակալավրիատ և մագիստրատուրա), միջին մասնագիտական հաստատությունների ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները (10, 11 և 12-րդ դասարաններ): Մրցույթի պարտադիր պայման էր, որպեսզի մասնակիցը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը լինի «Ռոստելեկոմ»-ի բաժանորդ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |