Փաստաբան. Գագիկ Խաչատրյանին կալանքից չազատելը նաև քաղաքական դրդապատճառ ունի23 հոկտեմբերի 2019 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ազատ արձակման միջնորդության մասին որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին: Այս մասին լրագորողների հետ ճեպազրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ վարույթ իրականացնող մարմինը խոչընդոտել է Խաչատրյանի՝ հետվիրահատական պարտադիր բուժմանը: Փաստաբան Սարգսյանը նշել է, որ Խաչատրյանին կալանքից չազատելու որոշումը նաև քաղաքական դրդապատճառ ունի և նրան կալանավորելու խնդիր կար: Նրա խոսքով՝ կալանքից ազատ արձակման միջնորդության քննարկման ժամանակ դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները հիմնավորել են, թե ինչու պետք է անձը կալանքի տակ մնա: «Նրանց հիմնավորումն ըստ էության նույնն է, որ ազատության մեջ լինելու դեպքում Խաչատրյանը կթաքնվի վարույթ իրականացնող մարմիններից, կխոչընդոտի գործի քննությանը, իսկ իրենք դեռևս ծավալուն գործեր ունեն անելու և գտնում են, որ ոչ գրավը կարող է պատշաճ վարքագիծ ապահովելու երաշխիք լինել»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ 2016-ից Խաչատրյանը պաշտոնյա չէ, չի կարող ազդել ներկայիս իշխանությունների վրա և հետվիրահատական պարտադիր բուժման մեջ գտնվելու ընթացքում Հայաստան է եկել քննիչի մեկ զանգով՝ հուսալով, որ հետագայում մեկ շաբաթով թույլ կտան բուժում ստանալ: Սարգսյանի խոսքով՝ մեկ շաբաթով բժշկական հետազոտություն անցնելու միջնորդությունը ձգձգվել է, նշանակվել է բժշկական կոնսլիում, որի պատասխանները ուշ են տրվել, իսկ այդ ընթացքում բժշկի կողմից ահազանգեր են եղել՝ բուժումը չշարունակելու դեպքում կրկնակի վիրահատության և դրա հետևանքների մասին: «Հուլիսի 4-ի եզրակացությունը տրամադրվեց սեպտեմբերի 9-ին, պարզվեց որ այդ եզրակացության հիման վրա անձը կարող էր մեկնել արտերկիր բուժվելու»,-ասել է Սարգսյանը: Փաստաբանը հղում է արել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածին, որը, ըստ նրա, հստակ սահմանում է վատ վերաբերմունքի և խոշտանգման արգելքը, նշելով, որ վատ վերաբերմունք է նաև այն, որ պետությունը՝ իմանալով որ անձն ունի առողջական խնդիրներ, չի կատարում իր պարտավորությունը: Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |