Վարչապետ. Նախարարներ կան՝ 3 նախարարի աշխատանք են անում23 հոկտեմբերի 2019 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի հարցին, անդրադարձել է վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկությանը: Նա հայտարարել է, որ որոշման արդյունքում ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձերն են բարձրացել, ոմանց աշխատավարձն իջել է՝ հավելելով, որ նախարարներ կան 3 նախարարի աշխատանք են կատարում, հայտնում է Shantnews.am-ը: «Եթե հիշում եք, անցյալ տարի պարգևատրումային սկանդալի արդյունքում նաև այս դահլիճում քննարկում ենք ունեցել, արձանագրել ենք, որ որոշակի անհամամասնություն կա, արդյունքում ոմանցը իջել է, ոմանցը բարձրացել: Խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդիկ պետք է նույն աշխատավարձը ստանան: 2019թ. բյուջեի քննարկումների արդյունքում այս ամբիոնից ասել եմ՝ եթե նախկինում պարգևատրումային ֆոնդ ունեին մի քանի մարմիններ, հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար պարգևատրումների ֆոնդ եմ սահմանում: Դուք իմացել եք և քննարկել»,- ասել է նա: Փաշինյանը հիշեցրել է՝ ԱԺ ամբիոնից պարգևատրումային սկանդալի ժամանակ պաշտպանել է այն դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, նաև հայտարարել է, որ ԱԱԾ-ում, ոստիկանությունում և այլ մարմիններում պարգևավճարները փաստացի բարձրացրել են, ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այս պարգևատրումային ֆոնդերը նախատեսված են եղել: Վարչապետը նաև նշել է՝ որոշումը նպատակ է ունեցել դուրս բերել այն անհարմար վիճակից, երբ պաշտոնյան ինքն իրեն պետք է պարգևատրում նշանակի: Կառավարության ղեկավարը հիշեցրել է՝ հանրության հետ և ԱԺ-ում բավարար չափով քննարկում են ունեցել, որ այդ հարցը լուծեն: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է գաղտնի եղել հանձնարարականը՝ վարչապետն ասել է. «Ներքին աշխատանքային ընթացակարգային հարցեր են եղել, ի վերջո, եկեք արձանագրենք մի բան նաև, որ նախարարությունների միացում ենք ունեցել, նախարարներ կան, որ երեք նախարարի աշխատանք են անում»: Ավելի վաղ «Հետք»-ի հրապարակումից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։Պաշտոնյաների աշխատավարձերի գրեթե կրկնակի բարձրացումը մեծ աղմուկ է հանել հանրության շրջանում և տարբեր գնահատականների արժանացել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |