ՌԴ-ում հայ անասնաբույժը փրկում էր կենդանիներին քնեցումից․ Նրա վրա բողոք գրեցին

ՌԴ-ում հայ անասնաբույժը փրկում էր կենդանիներին քնեցումից․ Նրա վրա բողոք գրեցին

PanARMENIAN.Net - Չելյաբինսկում բնակվող 26-ամյա անասնաբույժ, ազգությամբ հայ Բագրատ Աղաջանովը տհաճ իրավիճակի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ որոշել է ոչ թե քնեցնել իրեն այդ նպատակով տրված կենդանիներին, այլ փրկել նրանց։

Աղաջանովը գումար է ծախսել նրանց սննդի և բուժման վրա՝ նոր տերեր գտելով ընտանի կենդանիների համար: Սակայն կենդանիների իրավունքների պաշտպան Աննա Ռազինովան դատարան է դիմել՝ հայտնելով, թե անասնաբույժը խախտել է վճարովի բժշկական ծառայությունների մասին օրենքը: Իսկ այս գործողությունը Ռուսաստանի Քրեական օրենսգիրքով սահմանվում է որպես խարդախություն:

«Եթե անասնաբույժը կարողանար համոզել կենդանիների տերերին վաճառել նրանց՝ գնման-նվերի համապատասխան պայմանագրով, նորմալ կլիներ: Բայց նա վերցրել է էվթանազիայի գումարը, հետո իրեն է պահել և՛ կենդանուն, և՛ գումարը. սա խախատում է՝ անկախ նրանից, թե ինչ բարի նպատակներ է նա հետապնդել»,- ասել է Ռազինովան:

Աղաջանովը պատմել է, որ ամենից հաճախ փրկել է այն կենդանիներին, որոնց բուժման համար պատվիրատուները գումար չեն ունեցել և որոշել են էվթանազիայի ենթարկել:

Պատմությունը, սակայն, բարեհաջող ավարտ է ունեցել Աղաջանովի համար։ Նրան սատարել են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ կենդանիներ վարժեցնող Էդգարդ Զապաշնին՝ զարմանք հայտնելով 15 տարվա փորձառություն ունեցող՝ կենդանիների պաշտպանի դիրքորոշման առիթով:

Արդյունքում Ռազինովան, հանրային ճնշման ազդեցության տակ, հետ է վերցրել բողոքը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---