Փաշինյան. Պուտինի ու Էրդողանի համաձայնություններն անդրադառնում են նաև Սիրիայի հայության վրա24 հոկտեմբերի 2019 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռք բերված պայմանավորվածությունները Սիրիայի հարցով անդրադարձ ունեն նաև սիրիահայերի անվտանգության վրա: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին և որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը և մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել Սիրիայի հարցում:Նախագահները հաստատել են հավատարմությունը Սիրիայի միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը, Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը: Նշվում է, որ առկա ստատուս քվոն «Խաղաղության աղբյուր» գործողության տարածքում՝ Թել Աբյադի և Ռաս էլ Այնի միջև 32 կմ խորությամբ, կպահպանվի: Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են, որ թուրքական գործողության սահմաններից դուրս տարածքը կզբաղեցնեն Սիրիայի զինծառայողներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը: Նրանք կաջակցեն քրդական ուժերի նահանջին սահմանից 30 կմ խորությամբ: Այդ գործողությունը պետք է ավարտվի 150 ժամում: Այդ պահից կմեկնարկի ռուս-թուրքական համատեղ պարեկությունը սահմանից 10 կմ խորությամբ «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանից դեպի արևմուտք և արևելք, բացառությամբ Ղամիշլիի: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |