ՌԴ-ն բողոքի նոտա կհղի ՀՀ-ին զենքի մատակարարման մրցույթի տապալման պատճառով

ՌԴ-ն բողոքի նոտա կհղի ՀՀ-ին զենքի մատակարարման մրցույթի տապալման պատճառով

PanARMENIAN.Net - Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին զենքի մատակարարման մրցույթի տապալման կապակցությամբ, որին մասնակցում էր ռուսական ORSIS ընկերությունը, և կդիմի ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին իրավիճակը կարգավորելու խնդրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խոսքը մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի առաքման մասին է, որի մատակարարման մրցույթին մասնակցում է վերոնշյալ ռուսական ընկերությունը: 2019-ի օգոստոսին ORSIS-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնեց, որ մրցույթի ձախողումից հետո ՀՀ-ում քրգործ է հարուցվել «անփույթ վերաբերմունք ծառայության հանդեպ» հոդվածով:

Ըստ գործակալության աղբյուրի, նոտան արդեն ԱԳՆ-ում է և առաջիկայում դիվանագիտական ուղիներով կփոխանցվի հայկական կողմին:

Նոտայում, որը 2019-ի հոկտեմբերի 22-ին ստորագրել է ՌԴ Արդյունաբերական առևտրի նախարարության փոխնախարար Օլեգ Ռյազանցևը և որն ուղղված է ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանին, ասվում է, որ ORSIS-ի մասնակցության հայտը մերժվել է «առանց ծանրակշիռ հիմնավորումների», իսկ ընկերությունը «անտրամաբանորեն ներառվել է ՀՀ ԶՈւ անբարեխիղճ մատակարարների ցանկում»:

Փաստաթղթում ասվում է նաև, որ ՀՀ ՊՆ-ն «ոչ իրավաչափորեն դիմել է բանկ՝ պահանջելով վճարել թենդերին մասնակցության բանկային երաշխիքի համար», թեև, ըստ օրենքի, ընկերությունը պետք է նման փոխհատուցում վճարեր, եթե հաղթեր մրցույթում և ինքը հրաժարվեր ստորագրել պայմանագիրը:

ՀՀ-ում քրգործ են հարուցել ՌԴ-ից զենքի առաքման մրցույթի խափանման պատճառով, որին մասնակցել է նաև ռուսական ORSIS ընկերությունը: 2019-ի մայիսին ՀՀ ՊՆ-ն առաջին անգամ իր պատմության մեջ մի քանի մլն դոլար գումարով ռազմատեխնիկայի մատակարարման մրցույթ էր հայտարարել: Որակային պահանջներն կարողացավ բավարարել միայն ռուսական ORSIS-ը: Շուտով հայտնի դարձավ, որ թենդերը փակել են առանց պատճառները հայտնելու: Ընկերությունը դիմել էր բողոքարկման հանձնաժողով և ՀՀ-ում իր շահերը ներկայացնող իրավաբանին, որի արդյունքում հայց էր ներկայացրել:

ORSIS-ը «Պրոմտեխնոլոգիաներ» խմբի անդամ է, որը տարիներ շարունակ զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել Երևանին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---