Ըստ ԱՄՆ-ի՝ սիրիական բանտերից ԻՊ 100 կողմնակից է փախել![]() 24 հոկտեմբերի 2019 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկից ի վեր ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 100 անդամ է փախել բանտերից: «Մենք կասեինք, որ այժմ նրանց թիվը գերազանցում է 100-ը»,-ասել է Սիրիայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: «Մենք չգիտենք, թե նրանք որտեղ են»,-ասել է Ջեֆրին, հայտնում է Deutsche Welle-ն: Բացի այդ, Ջեֆրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի նրանց կողմից թուրքական գործողության ընթացքում կատարած ռազմական հանցագործությունների ապացույցներ: «Մենք տեսել ենք մի քանի միջադեպ, որոնք որակվում են որպես ռազմական հանցագործություն»,-ասել է ԱՄՆ ներկայացուցիչը: «Շատերը փախան, քանի որ, ինչպես և մենք, նրանք ևս շատ մտահոգված են սիրիական ընդդիմությամբ, որին սատարում է Թուրքիան»,-հայտարարել է Ջեֆրին: Նա հավելել է, որ հարձակումը «ողբերգական աղետ դարձավ Սիրիայի հյուսիս-արևելքի համար»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ի պատասխան թուրքական ռազմական գործողությանը Սիրիայի հյուսիսում:«Ես հրահանգել եմ ֆինանսների նախարարին չեղարկել հոկտեմբերի 14-ից գործող բոլոր պատժամիջոցները»,-ասել է Թրամփը Վաշինգտոնում, գրում է Deutsche Welle-ն: ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արդեն հաղորդագրություն է հրապարակել պատժամիջոցները չեղարկելու մասին: ԱՄՆ ֆինանսների նախարարության OFAC (Office of Foreign Assets Control) ստորաբաժանումը, որը պատասխանատու է պատժամիջոցների կիրառման համար, հայտարարել է, որ չեղարկվում են Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի, էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզի և ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուի դեմ գործող պատժամիջոցները: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |