SOAD-ը հոնորար չի ստանա 2020-ի համերգի համար![]() 24 հոկտեմբերի 2019 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ System Of A Down ռոք խումբը հոնորար չի վերցնի 2020-ի հունիսին Երևանում կայանալիք համերգի համար: Այդ մասին ասվում է խմբի հայտարարության մեջ: Իր հայտարարությամբ SOAD-ը նաև հերքել է որոշ հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումը, թե խումբը շահույթ է ստացել 2015-ին Երևանում ունեցած անվճար համերգից: Խումբն իր «նողկանքն» է հայտնել արվեստը քաղաքականացնելու փորձերի հանդեպ: 2015-ին SOAD-ը անվճար համերգով հանդես եկավ Երևանի Հանրապետության հրապարակում: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «2015-ին մեզ հրավիրել էր ՀՀ կառավարությունը, բոլոր ծախսերը, այդ թվում բեմի կառուցումը, թիմի ծախսերը, թռիչքն ու կացությունը ապահովել էին հովանավորները: Ոչ SOAD-ը, ոչ որևէ մեկը մեր թիմից նույնիսկ մեկ լումա չի վաստակել 2015-ի համերգից: Մենք ցավում ենք, որ ստիպված ենք հանդես գալ այսպիսի հայտարարությամբ, նողկալի է, որ մեր խումբը օգտագործվում է քաղաքական հայտարարությունների համար»,-ասվում է հայտարարության մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |