ԴիԿապրիոն «Օսկարի» հավակնորդների թվում է24 հոկտեմբերի 2019 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Օսկար» կինոմրցանակին տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում հավակնում են ԼեոնարդոԴիԿապրիոն, Մեթյու Ռիզը, Ռոբերտ Փաթինսոնը և Ջոնաթան Փրայսը: Ինչպես նշում է Indiewire-ը, Sony ստուդիան որոշել է առաջադրել ԴիԿապրիոյի թեկնածությունը Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար: Նույն ստուդիան առաջադրել է նաև Բրեդ Փիթի թեկնածությունը նույն ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար, գրում է ՌԲԿ-ն: Բացի այդ ստուդիան, առաջադրել է նաև Մեթյու Ռիզին «Հիանալի մի օր հարևանությամբ» ֆիլմում դերակատարման համար, իսկ Թոմ Հենքսը կհավակնի մրցանակին երկրորդ պլանի դերակատարման համար: Netflix սթրիմինգային ծառայությունը ևս իր թեկնածուներին է առաջադրել: Գլխավոր անվանակարգում՝ Ջոնաթան Փրայսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դերակատարման համար «Երկու պապ» ֆիլմում, իսկ երկրորդ պլանի անվանակարգում՝ Էնթոնի Հոփքինսին, որը կատարել է Բենեդիկտոս պապի դերը: 2018-ին տղամարդու գլխավոր դերակատարման համար «Օսկարի» է արժանացել Ռամի Մալեքը «Բոհեմյան ռապսոդիայում» Ֆրեդի Մերքյուրիի դերը կատարելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |