Աննա Նաղդալյան. Հայաստանի ԱԳՆ-ն գրություն չի ստացել ՌԴ-ից![]() 24 հոկտեմբերի 2019 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից որևէ գրություն չի ստացել: Այս մասին PanARMENIAN.Net -ին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԳՆ-ն ստացել էբողոքի նոտա՝ կապված ORSIS ընկերության մասնակցությամբ զենքի վաճառքի մրցույթի հետ: Աննա Նաղդալյանը նաև նշեց, որ կախված գրության բնույթից և հասցեատիրոջից՝ դրանք համապատասխանաբար փոխանցվում են հասցեատիրոջը կամ մնում ԱԳՆ-ում: Այս դեպքում՝ ԱԳՆ-ն որևէ գրություն չի ստացել: Հոկտեմբերի 24-ին ՌԻԱ Նովոստին տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա կհղի Հայաստանին ORSIS ընկերության մասնակցությամբ զենքի վաճառքի մրցույթի չեղարկման պատճառով: Հրապարակման մեջ նշվում էր, որ բողոքի նոտայում գրված է, թե ORSIS-ը առանց պատճառի հայտնվել է ՀՀ զինված ուժերի «անբարեխիղճ մատակարարների» ցուցակում: 2019 թվականի օգոստոսին ORSIS ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը մի քանի միլիոն դոլարի զենքի մատակարարման մրցույթի տապալումից հետո, որին մասնակցել է ռուսական ընկերությունը, Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ «Ծառայությանն անփույթ վերաբերմունք» հոդվածով: Այս լուրը հաստատել է նաև հայկական կողմը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |