Ինչու՞ է ՀՀ-ն նահանջել Doing Business-ում․ ԿԲ նախագահն ու էկոնոմիկայի նախարարը տարբեր պատճառներ են նշում24 հոկտեմբերի 2019 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Համաշխատհային բանկի Doing Business-ի զեկույցում խնդրահարույց գնահատական կա, Հայաստանը զիջել է դիրքերը, հետընթաց է արձանագրվել: Այս մասին կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվելով, թե որն է նման զարգացման պատճառը: Նախարարը նշել է, որ զեկույցի այդ ցուցանիշը պարզաբանման կարիք ունի, հավելելով, որ 190 երկրներ գնահատվում են 10 ցուցիչներով և նոր մեթոդաբանությամբ: «Հայաստանն այս տարվա գնահատման արդյունքում 74,5 միավոր ունի, որը 2019 թվականի նույն մեթոդաբանության տրված գնահատականով առաջընթաց է 1,3 միավորով, այսինքն նախորդ տարվա վիճակի համեմատությամբ արձանագրվել է առաջընթաց, որը մեր կողմից իրականացված բարեփոխումների հետևանք է»,-ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանը դիրքում ունի հետընթաց, ոչ թե ռեյտինգում: «Սա պայմանավորված է նրանով, որ Համաշխարհային բանկն այս տարի առաջին անգամ փոխել է իր գնահատման մեթոդաբանությունը փոքր բաժնտերերի շահերի պաշտպանություն կոչվող ցուցիչը հաշվարկելու առումով: Այս ցուցիչն առանձին վերցրած ունի 6 առանձին ենթացուցիչներ, որոնց նախորդ տարվա գնահատման ժամանակ որակվում էին, թե մեր իրավակարգավորումներն որքանով են պաշտպանում փոքր բաժնետերերի շահերը: Այս տարի սակայն ՀԲ-ն իր գնահատման մեթոդաբանության մեջ ոչ միայն իրավական կարգավորումների առկայությունն է հաշվի առնում, այլ թե դրանց արդյունքում արժեթղթերի շուկայում՝ բորսայում, քանի ցուցակված մասնավոր կազմակերպություններ կան, որոնք բաժնետոմսեր են շրջանառում, այսինքն բորսայի կայացվածությունը դարձել է որպես գնահատման հիմք»,- բացատրել է նախարարը, նշելով, որ նախորդ տարվա մեթոդաբանությամբ հաշվարկվելու դեպքում Հայաստանը կրկին 47-48-ը կլիներ: Վարչապետը նշել է, որ սկզբունքորեն սա վատ նորություն չէ՝ մանավանդ այն կոնտեքստում, որ մի քանի ընկերություններ որոշակի բաց արժեթղթեր են թողարկել, որը արժեթղթերի բորսայում հայտնվելու նախաքայլ է: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, իր հերթին, նշել է, որ հրապարակված զեկույցում հայտնաբերել են տեխնիկական սխալ, այդ մասին տեղյակ կպահեն Համաշխարհային բանկին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |