Լիանա Գյուրջյանը` ծանրամարտի Մ-20 ԵԱ ոսկե մեդալակիր![]() 25 հոկտեմբերի 2019 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալակիր է դարձել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 Եվրոպայի առաջնությունում: Մինչև 20 տարեկանների 81 կգ քաշային կարգում հանդես եկած 17-ամյա մարզուհին հաղթել է երկամարտի 215 կգ (95+120) արդյունքով և 14 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված ռուս մարզուհուն: Լիանա Գյուրջյանը հաջող է կատարել բոլոր 6 մոտեցումները և փոքր ոսկե մեդալներ նվաճել պոկում ու հրում վարժություններում: Սա Հայաստանի թիմի երկրորդ մեդալն էր երկամարտում: Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |