Amazon-ի հիմնադիրն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ![]() 25 հոկտեմբերի 2019 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ: Ընկերության բաժնետոմսերի անկումը կազմել է 7 տոկոս, իսկ Բեզոսի կարողությունը նվազել է 7 մլրդ դոլարով, գրում է Forbes-ը: Հոկտեմբերի 24-ին Amazon-ը ներկայացրել է երրորդ եռամսյակի տվյալները՝ հայտնելով, որ օպերացիոն եկամուտը 2018-ի $3,7 մլրդ-ից նվազել է մինչև $3,2 մլրդ: Ընկերությունը պարզաբանել է, որ մեծ գումարներ է ներդնում լոգիստիկայի և ենթակառուցվածքների մեջ, որպեսզի Amazon Prime ծառայության բաժանորդները կարողանան ծանրոցները ստանալ մեկ օրվա ընթացքում: Amazon-ի զեկույցը հիասթափեցրել է ներդրողներին՝ ընկերության բաժնետոմսերը զեկույցի հրապարակումից հետո էժանացել են 7 տոկոսով: Ջեֆ Բեզոսի կարողությունը Forbes Real-Time վարկանիշում, որը թարմացվում է իրական ժամանակի ռեժիմով, $111 մլրդ-ից նվազել է մինչև $103,9: մլրդ: Արդյունքում նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջին տեղը զիջել է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսին, որի կարողությունն, ըստ Forbes Real-Time-ի, գնահատվում է $105,7 մլրդ: Սակայն եռամսյակային հաշվետվությունը միակ պատճառը չէ, որ Բեզոսն այլևս ամենահարուստ չէ աշխարհում՝ 2019-ին նա իր հարստության մեկ քառորդը տվել է նախկին կնոջը՝ Մաքքենզիին, որը դրա շնորհիվ դարձել է աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը: Մաքքենզիի կարողությունը գնահատվում է $32,7 մլրդ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |