Քանյե Ուեսթն իր ալբոմի վրա աշխատողներին արգելել է զբաղվել մինչամուսնական սեքսով![]() 25 հոկտեմբերի 2019 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի ռեփեր, հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը պատմել է, որ իր Jesus Is King ալբոմի վրա աշխատող մասնագետներին արգելել է զբաղվել մինչամուսնական սեքսով: Այդ մասին նա ասել է Apple Music Beats 1-ում դիջեյ և հեռուստահաղորդավար Զեյն Լուոին տված հարցազրույցում: Ուեսթը հայտարարել է, որ հորդորել է իր պատանի օգնականներին ու ընկերներին ավելի պարկեշտ կյանք վարել: «Ես խնդրել եմ մարդկանց...Ես հիմա ծայրահեղ բան կասեմ: Մի ժամանակահատված կար, երբ ես խնդրել էի ալբոմի վրա աշխատող մարդկանց զերծ մնալ մինչամուսնական սեռական կապերից»,-ասել է Ուեսթը, գրում է Esquire.ru-ն: Բացի այդ, ռեփերը խոստովանել է, որ ժամանակին ուղղակի տարված է եղել սեքսով և համեմատել է այն թմրամոլության հետ: Ըստ երաժշտի, այժմ նա հաղթահարել է այդ կախվածությունը: Ուեսթը նոր ալբոմի ոգեշնչման աղբյուրը եղել են իր իսկ կողմից անցկացվող «կիրակնօրյա ժամերգությունները»: Այն կոչվելու է Jesus Is King, և, հավանաբար, կթողարկվի Սբ Ծննդյան օրերին: Ռեփերն այլ մանրամասներ չի ներկայացրել: Ուեսթը նաև անվանել է իրեն «անկասկած, բոլոր ժամանակների մեծագույն արտիստ», ինչպես նաև հաստատել է 2024-ի համար իր նախագահական հավակնությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |