Փաշինյանը` Մեդվեդևին. Լավ է, որ ՌԴ-ն պատրաստվում է վերակառուցել Վերին Լարսը26 հոկտեմբերի 2019 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանն անդրադարձել է Վերին Լարսի խնդրին: Նա նշել է, որ Վերին Լարսի անցակետն աշխարահագրական առումով դժվարություններ ունի և շատ լավ է, որ Ռուսաստանը պատրաստվում է այնտեղ վերակառուցման աշխատանքներ իրականացնել: Դմիտրի Մեդվեդևը նշել է. «Մենք պարբերաբար հանդիպում ենք միջկառավարական խորհրդի նիստերի շրջանակում: Հայաստանը նախագահում էր Եվրասիական տնտեսական միությունում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ նախագահության համար, քանի որ այնտեղ կարող են լինել տարբեր իրավիճակներ, և կարծում եմ, ամեն ինչ եղել է շատ արժանապատիվ: Սա լավ հնարավորություն է քննարկել երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությունը, ներդրումները, մեր երկրների միջև համագործակցությունը: Ընդհանուր առմամբ, մեզ մոտ ամեն ինչ հաջողությամբ զարգանում է, բայց դա չի նշանակում, որ չկա կատարելագործելու բան: Կան որոշ հարցեր, որոնք պետք է քննարկել: Ես դա հաճույքով կանեմ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար»: «Մենք այսօր հանդիպում ենք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի առիթով, կազմակերպությունում ավարտվում է մեր նախագահությունը: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր նախագահությունն արգասաբեր ստացվեց: Այս տարի ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համաձայնագիրը, մենք պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի հետ, այժմ էլ` Սերբիայի հետ: Կարծում եմ` մեր որոշ գործընկերների հետ համագործակցությունը զարգանում է բավականին լավ տեմպերով: Երկրների աշխարհագրությունը, որոնք ունեն պայմանագրեր Եվրասիական տնտեսական միության հետ, ընդլայնվում է: Եվ իհարկե, սա շատ լավ առիթ է` քննարկելու մեր երկրների միջև երկկողմ համագործակցության հարցերը: Ջերմորեն եմ հիշում Ձեր այցը Հայաստան, մենք բավականին արդյունավետ աշխատեցինք, լավ նիստ անցկացրեցինք: Ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետև այն ժամանակ մենք քննարկեցինք Հայաստանից Ռուսաստան արտահանմանը վերաբերող հարցեր, մասնավորապես գյուղատնտեսական ապրանքների, և ցանկանում եմ ընդգծել, որ անցած ժամանակահատվածում, փառք Աստծո, որևէ խնդիր չենք ունեցել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային թեմաներին: լավացի Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |