ԱՄՆ բյուջեի պակասուրդը մոտ է $1 տրլն-ի![]() 26 հոկտեմբերի 2019 - 13:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ բյուջեի պակասուրդը 2019-ի ֆինանսական տարվա ավարտին հասել է 984 մլրդ դոլարի: Այդ մասին ասվուն է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ: 2018-ի համեմատ վիճակը վատթարացել է 205 մլրդ դոլարով, սակայն այդ թիվը 16 մլրդ պակաս է նախապես կանխատեսվածից: Ըստ թարմացված տվյալների, պակասուրդը կազմել է ՀՆԱ 4.6%-ը, գրում է Lenta.ru-ն: Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2049-ին ԱՄՆ պետպարտքը կկազմի ՀՆԱ 144%-ը և ամենաբարձրը կլինի երկրի պատմության մեջ: Զեկույցում ասվում էր, որ 2019-ին ամերիկյան պետպարտքը կկազմի երկրի ՀՆԱ-ի 78%-ը: Ըստ կանխատեսման, տասնամյակ անց իրավիճակն ԱՄՆ-ում չի բարելավվում և բյուջեի պակասուրդը շարունակում է աճել, քանի որ բնակչությունը ծերանում է, իսկ առողջապահական ծախսերն աճում են: Ըստ բյուջեի կառավարման վարչության տնօրեն Ֆիլիպ Սվագելի, իրավիճակը փոխելու համար ԱՄՆ իշխանությունները ստիպված են լինելու բարձրացնել հարկերը, կրճատել ծախսերը կամ երկուսը միասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |