ԱՊՀ-ն իր «Եվրատեսիլը» կունենա

ԱՊՀ-ն իր «Եվրատեսիլը» կունենա

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների փոփ երաժշտության առաջին փառատոնը կարող է տեղի ունենալ արդեն 2020 թվականին Ալմաթիում: Այդ մասին հայտնել է կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը:

«Դեռևս վաղ է խոսել այդ նախագծի մասին, բայց նման մտքեր կան, և, հնարավոր է, այն կայանա: Դա կլինի Ալմաթիում: Իմ թիմը հիմա զբաղվում է դրանով` դիտարկում ենք, ինչպես անել, որ օրիգինալ լինի, չնմանվի մյուս փառատոներին»,-ասել է Կրուտոյը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Կրուտոյի, «Եվրատեսիլում» քվեարկությունը շատ քաղաքականացված է, ուստի առաջարկություններ եղան նման մի մրցույթ կազմակերպել: Եվ, անշուշտ, ցանկալի կլինի դուրս գալ ԱՊՀ շրջանակներից»,-ասել է նա:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի խոսքերն այն մասին, որ Ղազախստանն ու ՌԴ-ն մտադիր են համատեղ երաժշտական նախագիծ կյանքի կոչել: Ըստ Շվիդկոյի, Իգոր Կրուտոյը, հավանություն է տվել այդ գաղափարին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---