Ապօրինի ծառահատման դեպք` Կապանում

Ապօրինի ծառահատման դեպք` Կապանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները շրջայց կատարելիս, Կապան համայնքի Ճակատեն բնակավայրի «Չմանի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերել են մոտ 4 խմ «Տանձենի» և «Բոխենի» տեսակի փայտանյութ, երեք հատ բենզասղոց և մեկ հատ կացին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված փայտանյութը առանց համապատասխան թույլտվության, հատել են Ճակատեն բնակավայրի բնակիչն իր որդիների հետ։Նրանք հայտնել են, որ փայտանյութը հատել են իրենց կարիքների համար:

Նշված փայտանյութը ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսության» մասնաճյուղին: Բենզասղոցները և կացինը առգրավվել են:Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---