ԵՄ-ն չի մեկնաբանում, բայց հետևում է ՍԴ-ի և Արսեն Բաբայանի շուրջ իրադարձություններին28 հոկտեմբերի 2019 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունն ուշադրությամբ կհետևի ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործի ընթացքին ու հետևանքներին: Այս մասին, aysor.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից: ԵՄ պատվիրակությունից նշել են, որ իրենք չենք մեկնաբանում ընթացող անհատական հետաքննությունները կամ դատական գործերը՝ հիշեցնելով, որ օրենքի գերակայության և դատական բարեփոխումների խթանումն առաջնահերթություն է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների համաձայն։ «ԵՄ-ն պարտավորվում է աջակցել կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրին, որը վերջերս ներկայացվել է արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարությամբ։ Հայաստանում արդարադատության համակարգի կազմակերպման իրավասությունը լիովին պատկանում է կառավարությանը, այդուհանդերձ՝ այն պետք է համապատասխանի Հայաստանի միջազգային, այդ թվում Եվրոպայի խորհրդի շրջանակներում ստանձնած պարտավորություններին»,- ասվել է aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԵՄ պատվիրակության պատասխանում։ Սեպտեմբերին ՀՀ ԱԺ-ն նախաձեռնել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, որը մերժվեց ՍԴ-ի կողմից: Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ԱԺ-ն 4 հիմք էր ներակայցրել: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կալանավորվել է իշխանությունը յուրացնելու և պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանքով: ՀՔԾ պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |