ՀՀ-ն կհյուրընկալի երիտասարդ առաջնորդների Agora Yerevan 2020 կոնգրեսը28 հոկտեմբերի 2019 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի եվրոպական հայտնի և խոշորագույն երիտասարդական կազմակերպություններից մեկի` AEGEE-Եվրոպայի (Եվրոպական Ուսանողների ֆորում) գլխավոր ասամբլեան: Եվրոպական մոտ 40 երկրից Երևան է ժամանելու 500-ից ավել երիտասարդ առաջնորդ՝ մասնակցելու Agora Yerevan 2020 կոնգրեսին: Սա երիտասարդական քաղաքականության ոլորտի եվրոպական մեծ համաժողով է, որի աշխատանքներին կներգրավվեն վերոնշյալ ոլորտի ճանաչված փորձագետներ Հայաստանից և արտերկրից: Կոնգրեսը տեղի կունենա Երևանում՝ 2020 թ. մայիսի 6-10-ը: AEGEE/Եվրոպական Ուսանողների Ֆորում կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ՝ հայկական կողմի առաջարկով, կկազմակերպվի նաև բարձր մակարդակի թեմատիկ խորհրդաժողով, որը նվիրված կլինի թվայնացմանն (digitalization) ու արդյունավետ կառավարմանը և երիտասարդության շրջանում նորարարական ՏՏ (IT) գործիքների կիրառմանը: Խորհրդաժողովը կկրի «Որոշողը Դու ես» խորագիրը (You Decide), իսկ Կոնգրեսի նման ձևաչափը հայ երիտասարդներին կծանոթացնի IT տեխնոլոգիաների և քաղաքականության համադրության հնարավորություններին: Այս միջոցառումը Հայաստանի ՏՏ ներուժը ցուցադրելու և երիտասարդական քաղաքականության ոլորտում նոր ներդրումներ ներգրավելու հնարավորություն կլինի, ինչպես նաև այն կնպաստի եվրոպացի երիտասարդների մոտ Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանը: Կոնգրեսի ընթացքում քննարկվող թեմաները և ընդունված վերջնական հռչակագիրը նոր սկիզբ կդնեն Հայաստանի և եվրոպական այլ երկրներում հանրային կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը: Երևանն ընտրվել է որպես կոնգրեսը հյուրընկալող քաղաք՝ թեժ մրցակցության արդյունքում և ձայների մեծ տարբերությամբ առաջ է անցել Մոսկվայից, Բուդապեշտից և Անկարայից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |