ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն հերքում է Վանեցյանի հավանական ձերբակալման մասին լուրերը28 հոկտեմբերի 2019 - 14:39 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հերքում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ գործեր են նախապատրաստվում: Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյոք Վանեցյանը չի ձերբակալվելու ու նրա դեմ գործեր չկա՞ն՝ Մարտիրոսյանը բոլոր հարցերին բացասական պատասխան է տվել՝ պատասխանելով մեկ բառով.«ո՛չ», հայտնում է Aysor.am-ը: Դիտարկմանը, թե Վանեցյանի հավանական ձերբակալման հետ կապված շատ լուրեր կան, Մարտիրոսյանն ասել է, որ հերքում է դրանք: «Ի՞նչ ձերբակալելու մասին է խոսքը, ո՞վ է տարածում այդ լուրերը», - ասել է նա: Խոսելով ԱԱԾ-ում անցկացվող ՊՎԾ ստուգումների մասին՝ Մարտիրոսյանն ասել է, որ դրանք կապ չունեն Վանեցյանի հետ ու պարզապես ՊՎԾ հերթական ստուգումներն են: «ՊՎԾ-ն իր հերթական ստուգումներն է իրականացնում, առաջիկայում կլինի տեղեկատվություն, կտեսնեք: Արթուր Վանեցյանի հետ դա կապված չէ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակներում մեր ֆինանսական գործողությունները մոտ 2 տարվա կտրվածքով ուսումնասիրում է», - ասել է նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Պուտինին․ Հավասարության սկզբունքների վրա հիմնված ՀՀ և ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան կառուցողական հունով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին |