ԶԼՄ. ԻՊ-ն նոր ղեկավար ունի՝ Աբդուլլահ Քարդաշն է![]() 28 հոկտեմբերի 2019 - 15:40 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն նոր պարագլուխ ունի՝ դա Աբդուլլահ Քարդաշն (Քարդեշ) է, որը հայտնի է նաև որպես Հաջի Աբդուլլահ ալ Աֆարի, հայտնում է Newsweek-ը: Հոկտեմբերի 26-ին կամ 27-ին ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին սպանվել է Սիրիայում ԱՄՆ գործողությունների արդյունքում: Օգոստոսին Բաղդադին Քարդաշին նշանակել էր խմբի «մահմեդական գործերի» կառավարիչ: Թեև քիչ բան է հայտնի իրաքցի նախկին սպայի մասին, որը ժամանակին ծառայել է Սադդամ Հուսեյնին, հետախույզներից մեկը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, ասել է պարբերականին, որ Քարդաշը կարող էր ստանձնել Բաղդադիի դերը, որը վերջին շրջանում ավելի շատ սիմվոլիկ բնույթ էր կրում: Դեռևս պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել Բարիշա գյուղում գտնվող Բաղդադիի ճամբարում և ինչու էր ԻՊ ղեկավարը թաքնվում մրցակից ջիհադական «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման տարածքի խորքում, որը ղեկավարում է Բաղդադիի նախկին զինակից Աբու Մուհամեդ Ալ Ջոլանին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |