ՀՀ-ն և Բուլղարիան միջազգային ավտոփոխադրումների համաձայնագիր են կնքել28 հոկտեմբերի 2019 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության միջև հոկտեմբերի 28-ին ստորագրվել է միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը ստորագրել են Բուլղարիայի Հանրապետության կողմից փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան և ՀՀ կառավարության կողմից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Համաձայնագիրը կբարելավի երկու երկրների միջև տրանսպորտային հնարավորությունները, կնպաստի երկու երկրների տարածքով և իրենց տարածքներով դեպի երրորդ երկրներ իրականացվող ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացմանը, ինչպես նաև առևտրային և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը: Այն նաև խթանի ինտերմոդալ փոխադրումների զարգացումը, ինչպես նաև կնպաստի ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավմանը։ Ստորագրվել է նաև Հայաստանի և Բուլղարիայի կառավարության միջև ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման՝ ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությունը։ ՀՀ ԱԳՆ-ում Բուլղարիայի փոխվարչապետ Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որԲուլղարիայի հետ տնտեսական հարաբերություններն ակտիվ զարգացում ունեն, սակայն առաջընթացը բավարար գնահատել չի կարելի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |