Փաշինյան. Գազի սակագնի թեմայով ՀՀ և ՌԴ միջև նորմալ երկխոսություն է29 հոկտեմբերի 2019 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Գազի սակագնի թեմայով ՌԴ և ՀՀ միջև նորմալ երկխոսություն է ընթանում: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, որի համաձայն «բոլորը սպասում են, որ գազի գինը կբարձրանա, հարցը միայն այն է, թե երբ՝ ձմռանը թե գարնանը»: Փաշինյանը հավելել է, որ դա ռազմավարական դաշնակիցների խոսակցություն է և կոնկրետ արդյունքների կհանգեցնի: «Հայաստանում հիմա շատ լավ դինամիկա է տնտեսության մեջ: Այդ հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն գազի գնի առումով, այլ որպես տնտեսական զարգացման հարց: Կարծում եմ, մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի համար կարևոր է, որ գազի սակագինը չկոտրի ՀՀ տնտեսական զարգացման դինամիկան»,-ասել է նա: Փաշինյանին հարց են ուղղել այն մասին, թե Հայաստանը բանակցո՞ւմ է, որ գազի գինը չբարձրանա, թե քիչ բարձրանա: Փաշինյանը պատասխանել է, որ «գազի սակագինը պետք է շահավետ լինի ՀՀ տնտեսության համար, որպեսզի պահպանվի տնտեսական աճն ու տեմպը»: ՀՀ վարչապետին հարցրել են նաև, թե արդյոք 1000 խմ գազի դիմաց գործող $165 գինը շահավետ է և չի կոտրում դինամիկան: «Կարելի՞ է կոնկրետ թվերի մասին չխոսեմ: Կարևորը բովանդակությունն է, ոչ թե թվերը: Ըստ բովանդակության, ես ասացի, որն է նպատակը: Կարծում եմ, դա ոչ միայն Հայաստանի նպատակն է, դա պետք է լինի նաև ՌԴ նպատակը, քանի որ մենք խոսում ենք ԵՏՄ մասին, մենք միասնական տնտեսական տարածք ենք: Երբ ՌԴ-ում տնտեսական խնդիրներ են առաջանում, դա մեզ շատ է մտահոգում: Կարծում եմ, նույն ընկալումը կա մեր ռուս գործընկերների՝ նախագահի, վարչապետի մոտ: Մենք կլուծենք այդ հարցը»,-ասել է Փաշինյանը: Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ 30 տոկոսով գազի սակագնի բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ 2019-ի հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող գազի սակագինը Հայաստանի և Վրաստանի սահմանին կազմում է 1000 խմ-ը 165 դոլար՝ մինչ այդ սակագինը 150 դոլար էր: Տարբերությունը առայժմ վճարում է «Գազպրոմ Արմենիան»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |