2020-ին շրջակա միջավայրի նախարարությանը 6,9 մլրդ դրամ կհատկացվի29 հոկտեմբերի 2019 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությանը 2020 թվականի բյուջեի նախագծով հատկացվող ընդհանուր բյուջեն 6,9 մլրդ դրամ է, որից 1,6 մլրդը Գերմանական զարգացման բանկի կողմից դրամաշնորհի միջոցով տրվող գումարն է: Այս մասին Ազգային ժողովում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, հայտնում է panorama.am-ը: Գրիգորյանի խոսքով՝ տարվա ընթացքում գերատեսչությունն ունենալու է 5 ծրագիր, որի մեջ ներառված է 28 միջոցառում: «Գումարները կհատկացվեն ապարատի պահպանությանը, տեխնիկական վերազինմանը, բնության հատուկ պահպանվող տարածքներին, որի գումարը 2,8 մլրդ է և որից 1,6-ը դրամաշնորհն է: Անտառների ծրագրի համար հատկացվել է 2,2 մլրդ, ունեն նաև թանգարանների ծրագրեր, որի մեջ ներառված է բնության թանգարանը և կենդանաբանական այգին»,- նշել է նախարարը։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ ԱԳՆ մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 3–ը կալանավորվել է, 1-ը կլինի տնային կալանքի տակ Նախաքննությունը շարունակվում է Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին․ Ժամկետի մասով առաջարկի ենք սպասում, գուցե՝ օգոստոսին «Պետք է ժամկետների 3 տարբերակ առաջարկեն»,–ասել է նա Սինանյան․ Բանակում ծառայելու օրենքում փոփոխությունները սահմանափակել են հայրենադարձությունը Եղել են դեպքեր, երբ ՀՀ են վերադարձել «Ի գործ» ծրագրով, բայց նրանցից պահանջել են ծառայել բանակում կամ վճարում անել Բայրամովը՝ Միրզոյանին․ ՀՀ և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներն անընդունելի են Ըստ Բայրամովի, ՀՀ Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» |